Տնտեսական

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 14,4 միլիարդ դոլար

Աշխարհի տասն ամենահարուստ մարդկանց կարողությունը հոկտեմբերի 26-ին նվազել Է 14,4 միլիարդ դոլարով: Այդ մասին են վկայում «Բլումբերգ» գործակալության կողմից Bloomberg Billionaires Index-ի (BBI) հաշվարկված տվյալները: Հոկտեմբերի 26-ի սակարկությունների տվյալներով՝ BBI-ի վարկանիշի թոփ-10-ից երկու միլիարդատերերի հաջողվել Է ավելացնել իր կարողությունը. Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը հարստացել Է միանգամից 2,88 մլրդ դոլարով, նա գտնվում Է վարկանիշի չորրորդ հորիզոնականում, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263 մլն դոլարով, նա մնում Է վարկանիշի առաջատարը:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում Է Forbes հանդեսը, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվիչին, աշխարհի ամենահարուստ տասը մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել Է ավելի քան 17 միլիարդ դոլարով, իսկ միակ գործարարը, որի կապիտալը չի նվազել, դարձել Է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Հրատարակության տվյալներով՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը կորցրել Է 66 մլն դոլար: Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը բաղկացած Է առավելապես ամերիկացիներից, միայն երկու դիրքերն են զբաղեցնում ուրիշ երկրներից ունեւոր քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին՝ Հնդկաստանից եւ Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից: Այսպիսով՝ միլիարդատերերի կարողության անկումը բացատրելի Է հոկտեմբերի 26-ին ամերիկյան ֆոնդային շուկաներում սպառավաճառքներով: Dow Jones ինդեքսն ընկել Է 2,3 տոկոսով, ինչն ամենաուժեղ անկումն Է դարձել սեպտեմբերի 3-ից ի վեր մեկ առեւտրաշրջանի ընթացքում: S&P 500 ինդեքսը կորցրել Է 1,9 տոկոս՝ ցուցաբերելով ամենաբարձր անկումն ամսվա ընթացքում, Nasdaq ինդեքսը նվազել Է 1,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share