Տնտեսական

Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդը

Թուրքական լիրան, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդ (8,0006 լիրա մեկ դոլարի դիմաց) սահմանելու հաջորդ օրն իսկ թարմացրել է այն մինչև 8,16 դոլար։

Թուրքիայի արժույթի գինը 2020-ի ընթացքում նվազել է 36 տոկոսով, ինչին նպաստել է այդ երկրում նոր կորոնավիրուսի տարածումը, Թուրքիայի ռազմական ծախսերը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկրի ներգրավումը հակամարտությունների Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հարաբերությունների սրումը Հունաստանի և Ֆրանսիայի հետ, ինչպես նաև ներդրողների սպասումները կապված նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։

Իրավիճակը բարդացրել է այն հանգամանքը, որ հոկտեմբերի 22-ին երկրի կենտրոնական բանկը պահպանել է իր հիմնական՝ շաբաթական ռեպո-գործարքների տոկոսադրույքը 10,25 տոկոսի մակարդակում։ Ընդ որում, այդ տոկոսադրույքը դեռ սեպտեմբերի 24-ին բարձրացվել էր 2 տոկոսով՝ հենց տեղական արժույթի արժեզրկումը կանխելու նպատակով։ Մինչդեռ, ըստ Bloomberg-ի՝ այդ գործակալության կողմից հարցված 27 սուբյեկտներից միայն երկուսն է կանխատեսել ԿԲ-ի նման վարքագիծ։

Share