Տնտեսական

Տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։ Փաշինյանը գրառմամբ հայտնում է, թե ինչ «զարմանալի տեղեկություն» է ստացել ՊԵԿ նախագահից։

«Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։

Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը», – գրել է վարչապետը։

Share