Տնտեսական

Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Արցախում տուժած անձանց օգնելու համար

Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի էջից:

Նշվում է, որ Լյուսքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իր գործունեության համար, հակամարտությունից տուժած հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու համար:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Share