Տնտեսական

Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին

Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հանրաճանաչ, հեռանկարային նկարիչների 200 աշխատանք ներկայացված է Art For Armenia բարեգործական աճուրդում, որի նպատակը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տուժած խաղաղ բնակիչներին աջակցելն է:

Հոկտեմբերի 24-ին մեկնարկած նախաձեռնության պաշտոնական կայքէջում ասվում է, որ այս նախաձեռնությամբ փորձում են արվեստով հակահարված հասցնել կասետային զենքերին, որոնք Ադրբեջանը կիրառում է խաղաղ բնակավայրերի և խաղաղ բնակիչների դեմ:

«Աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստագետներ իրենց լավագույն աշխատանքներն են նվիրաբերում հանուն Արցախի: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեր նպատակն է ապահովել նախագծի երկարակեցությունը և օգնել տուժածներին անցնել բնականոն կյանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Art For Armenia նախաձեռնությանը շատ կարճ ժամանակամիջոցում արձագանքել են նկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Հատկապես մեծ ուշադրության են արժանանում այն աշխատանքները, որոնք նկարել են արցախցի երեխաները:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share