Տնտեսական

Մհեր Գրիգորյան. Ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա

Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցել է և դեռ կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- նշեց փոխվարչապետը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Լիլիթ Դեմուրյան

Share