Տնտեսական

Մհեր Գրիգորյանը հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, Հայաստանում շրջանառության անկմամբ պայմանավորված պետք է հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմներ կիրառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում հարկեր չեն վճարվում: Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից որոշակի չափով ցածր մակարդակ կունենան: Պակասուրդը ավելի կլինի, բայց կարծում եմ՝ կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառենք»,- նշեց փոխվարչապետը և հավելեց, որ դրանք արտացոլված են նաև բյուջեում:

Լիլիթ Դեմուրյան

Share