Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Տնտեսական քաղաքականության նպատակը 2021-ին լինելու է մրցունակության և արտադրողական աճը

Հայաստանում հաջորդ տարի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ է լինելու մրցունակության և արտադրողականության աճը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2021-ի նպատակը մեր էկոնոմիկայի նախարարության հատվածում իրականացվող քաղաքականության մրցունակության և արտադրողականության աճն է լինելու: Եվ դա կառավարության ծրագրի տնտեսական քաղաքականության առանցքն է»,- ասաց նախարարը:

Նախատեսվում է ձեռներեցության զարգացում, գործարար և ներդրումային միջավայրի բարելավում, զբոսաշրջության, արդյունաբերության և գյուղատնտեսության մրցունակության աճ: Թիրախավորվելու են նաև հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը և որակի ենթակառուցվածքների բարելավումը: Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը հատուկ ուշադրության է արժանացնելու օտարերկրյա ներդրումների ուղղությամբ տարվող աշխատանքը:

Աննա Գրիգորյան

Share