Տնտեսական

Երևանում տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ․ հասույթը կուղղվի «1000+» հիմնադրամին

Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 +» հիմնադրամ – խմբ.):

Համերգը կայանալու է ժամը 12։00-ին, անմիջապես կիրակնօրյա սուրբ պատարագից հետո։

Համերգին մասնակցելու են «Կոմիտաս» ազգային քառյակը, որի գեղարվեստական ղեկավարն է Էդուարդ Թադևոսյանը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար՝ Սոնա Հովհաննիսյանի հետ,  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ, ինչպես նաև երգիչ, երգահան Վահան Արծրունին, դուդուկահար Նորայր Քարտաշյանը, ակուստիկ դուետ՝ Լիլիթ Բլեյանը ու Տիգրան Տեր-Ստեփանյանը և դերասան Արթուր Կարապետյանը։

Share