Տնտեսական

Գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի ծավալն աճել է 0.6%-ով

Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության և ձկնորսության արտադրանքի ծավալը կազմել է 576 մլրդ 845.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 191.3 ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 0.6%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, գյուղատնտեսության ճյուղում ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին թողարկվել է 555 մլրդ 211.2 մլն դրամի արտադրանք (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ՝ 0.5%), որից բուսաբուծության արտադրանքը կազմել է 305 մլրդ 309.9 մլն դրամ (նվազումը՝ 0.4%) և անասնաբուծությանը՝ 249 մլրդ  901.5 մլն դոլար (աճը՝ 1.6%)։

Ձկնաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին թողարկվել է 21 մլրդ 633.8 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3.0%-ով ավելի։

Share