Տնտեսական

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը համահայկական հիմնադրամին է փոխանցել հայ համայնքի կողմից հավաքված գումարը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտնում է, որ այսօր Հիմնադրամ է այցելել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը՝ փոխանցելու ԱՄԷ-ում հայ համայնքի կողմից համազգային դրամահավաքին նվիրաբերած հերթական 131 790 ԱՄՆ դոլար գումարը։

Դուք էլ կարող եք ձեր ներդրումն ունենալ հետևյալ հղմամբ կամ ուղարկել SMS 8000 կարճ համարին՝ նվիրաբերելով ընդամենը 1000 դրամ։

Share