Տնտեսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 09/11/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 493.75 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.05 դրամով և կազմել 586.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 6.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 648.10 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 37.93 դրամով և կազմել 30809.09 դրամ: Արծաթի գինն աճել է 19.21 դրամով և կազմել 409.24 դրամ: Պլատինի գինն աճել է 222.54 դրամով և կազմել 14461.61 դրամ:

Share