Տնտեսական

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը մեկ շաբաթում ավելի է հարստացել

Մեկ շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի ունեցվածքն ավելացել է 14 միլիարդ դոլարով։ Այս մասին տեղեկացնում է Forbes-ը։

Նախորդ շաբաթ ամերիկյան ֆոնդային շուկան գրանցել է լավագույն ցուցանիշները՝ ապրիլից ի վեր։ Հենց այս համատեքստում էլ աճել է Amazon-ի հիմնադրի ունեցվածքը։ Շաբաթվա ընթացքում Amazon-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 9 տոկոսով։

Շաբաթվա ընթացքում ավելացել է ոչ միայն Amazon-ի բաժնետոմսերի արժեքն, այլ նաև մյուս տեխնոլոգիական ընկերությունների։

Facebook-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 11,5 տոկոսով։ այսպիսով, սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն ավելացել է 11 միլիարդ դոլարով՝ կազմելով 107,7 միլիարդ դոլար։

Share