Տնտեսական

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում նվազել է 51 մլրդ 929.1 մլն դրամով

ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3 տրլն 830 մլրդ 52.7 մլն դրամ (մոտ 7 մլրդ 854.6 մլն ԱՄՆ դոլար) և օգոստոսի 31-ի համեմատ նվազել 51 մլրդ 929.1 մլն դրամով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 914 մլրդ 396.1 մլն դրամ և օգոստոսի վերջի համեմատ նվազել 36 մլրդ 719.9 մլն դրամով. այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 2 տրլն 680 մլրդ 290.9 մլն դրամ և նվազել 34 մլրդ 547.5 մլն դրամով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 234 մլրդ 105.2 մլն դրամ և մեկ ամսում նվազել 2 մլրդ 172.4 մլն դրամով։

ՀՀ ներքին պարտքը 2020-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 915 մլրդ 656.6 մլն դրամ և օգոստոսի 31-ի համեմատ նվազել 15 մլրդ 209.2 մլն դրամով։

Share