Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար – հոկտեմբերին արտահանումը Հայաստանում նվազել է 4.4%-ով

2020թ. հունվար-հոկտեմբերին ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 689.0 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 11.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,580.8 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2020թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանն արտահանել է 2,054.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,634.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 4.4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 14.9%։

Share