Բաժին. Տնտեսական

Սուրեն Պարսյան. Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը

«Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը։

Նույնիսկ այսքան կորուստներից հետո առնվազն տարօրինակ է տեսնել գործող իշխանությունների անհոգությունը և շարունակաբար հանրությանը մոլորեցնելու փորձերը։ Բազմաթիվ ականատեսներ ահազանգում են ադրբեջանական զորքերի կողմից Սոթքի հանքավայրի ներխուժման մասին, սակայն իշխանությունները ինչպես միշտ անգործության են մատնված, մտածում են լոկ իրենց իշխանությունն երկրաձգելու մասին։

Անկախ նրանից թե ով կմնա իշխանության այդ հանքավայրի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի։ Սոթքի հանքը շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու և մեծաթիվ աշխատատեղեր ունեցող ընկերություններից մեկը։

2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 16,3 մլրդ ՀՀ դրամի հարկեր (34 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 30,4 տոկոսով կամ 3,8 ՀՀ մլրդ դրամով։

Կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել Սոթքի հանքավայրի անխափան գործունեությունը ապահովելու ուղղությամբ, յուրաքանչյուր չաշխատած օրը մեծ և անդառնալի վնասներ է հասցնում մեր երկրի տնտեսությանը և ազգաբնակչությանը։ Բացի այդ, հարկային եկամուտների նվազումը լուրջ խնդիրներ կառաջացնի հետագայում վարկեր ներգրավելու ժամանակ, ինչի կարիքը շատ ունենք», – իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Share