Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 186,428 դրամ

2020թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 186,428 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.3% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 165,514 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.1%-ով և կազմել 196,386 դրամ։

Share