Լոնդոնի ICE սակարանում 2021 թվականի փետրվարի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը սակարկությունների ընթացքում 1,1 տոկոսով իջնում Է՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 47,72 դոլար, վկայում են Երեւանի ժամանակով 08:53-ի տվյալներով սակարկությունների արդյունքները։
WTI նավթի ապառնագրի արժեքն իջնում Է 1,27 տոկոսով եւ գտնվում Է մեկ բարելի դիմաց 45,16 դոլարի նշագծում:
Նոր տարաձայնությունների սպառնալիք Է կախվել ՕՊԷՔ+-ի համաձայնագրի վրա այն բանից հետո, երբ մոնիթորինգային կոմիտեի անդամները հերթական անգամ չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջը, թե աշխարհին որքան նավթ կպահանջվի կորոնավիրուսի երկրորդ ալիքի շրջանում: Թեեւ նոյեմբերի 29-ին նախարարներն այդպես Էլ միասնական կարծիքի չհանգեցին այն մասին, թե անհրաժեշտ Է ադյոք նավթի հանույթի կրճատման գործող մակարդակը երկարաձգել եւս 3 – 6 ամսով: Նոյեմբերի 30-ին ՕՊԷՔ-ի երկրները կրկին կքննարկեն 2021 թվականի համար նավթի հանույթի հարցը ներքին տարաձայնությունների ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: