Բաժին. Տնտեսական

ՄԻՖԻ-ն միջուկային բժշկության մասնագետներ կպատրաստի

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը (ՄԻՖԻ ՄԳՀԻ) 2021 թվականին Մոսկվայում կիրականացնի ուսանողների հավաքագրում՝ «Բժշկական գործ» կրթական ծրագրի համար: Նախկինում համալսարանը վերապատրաստում էր միջուկային բժշկության մասնագետների միայն Օբնինսկում:

Կրթական ծրագիրն իրականացվում է ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի մասնաճյուղի՝ Օբնինսկի ատոմային էներգիայի ինստիտուտի հետ:Դիմորդների ընդունելությունը կանցկացվի ինչպես Օբնինսկում, այնպես էլ Մոսկվայում:

Բժիշկների վերապատրաստման ծրագիրը կառուցված է իրավասության ու կողմնորոշելիության սկզբունքով: Ուսանողները ձեռք կբերեն շտապ օգնություն ցուցաբերելու, բուժքույրական ու բժշկական ախտորոշիչ ու բուժման ընթացակարգեր իրականացնելու հմտություններ: Ուսման ժամանակ կկիրառվեն ինտերակտիվ և ուսուցման այլ նոր տեխնոլոգիաներ՝ օգտագործելով էլեկտրոնային ֆանտոմներ, մուլյաժներ, մանեկեններ, վիրտուալ մոդելներ: Մեր շրջանավարտները կկարողանան աշխատել որպես շրջանային ընդհանուր բժիշկներ կամ շարունակել իրենց ուսումը օրդինատուրայում կամ ասպիրանտուրայում», – նշեց ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի բիոբժշկության ինժեներական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գալչինը:

Նրա խոսքով ՝ ուսանողները սովորելու են ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի առանձին շենքի հատուկ կահավորված տարածքներում՝ լիովին հագեցած ժամանակակից ուսումնական միջոցներով: Անատոմիան ուսումնասիրելու համար համալսարանը ձեռք բերեց «Պիրոգով» ինտերակտիվ անատոմիական սեղան, մարդու մարմնի բնական պլատինացված նյութեր: Ապագա մասնագետների գործնական վերապատրաստումը տեղի կունենա կլինիկական բազաներում:

Ապագա բժիշկները կկարողանան օգտվել առաջատար ճարտարագիտական համալսարանի նյութական, տեխնիկական ու հետազոտական բազայից ու խորը դասընթացներ կանցնեն ռադիո բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի բնագավառներում:

«Ռոսատոմ» -ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որը մասնագիտացած ինժեներների `ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, համակարգային ինժեներների պատրաստման մեջ։

2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր Ռոսատոմն իր արտաքին պորտֆելով առաջատարն է:

Աշխարհում միակ միջուկային սառցահատային նավատորմը, արագ նեյտրոններով աշխատող ամենահզոր ռեակտորը, ներդրումը թվայնացման մեջ, միջուկային բժշկություն. և այս ամենը Ռոսատոմն է:

Share