Տնտեսական

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters միջազգային լրատվական գործակալությունը, հիմնվելով իր բանկային սեկտորի տվյալների վրա, Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ զեկույց է պատրաստել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն Reuters-ի հրապարակած զեկույցի՝ նոյեմբերի 23-27 ընկած շաբաթում Թուրքիայի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ 18 միլիարդ դոլարից հասնելով 13 միլիարդի։ Ըստ բանկիրների փոխանցած տվյալների՝ վերջին անգամ Թուրքիայի ԿԲ ռեզերվները այդչափ նվազել էին 2003-ին։

«Բանկիրները կարողանում են հաշվարկել Թուրքիայի ԿԲ-ի ռեզերվներում տեղի ունեցող փոփոխությունների մեծ մասը։ Թեև դրանք հիմնականում համընկնում են ԿԲ-ի հրապարակած տվյալների հետ, այնուամենայնիվ երբեմն այդ հաշվարկներում տարբերություններ լինում են։ Մյուս կողմից ակնկալվում է, որ ԿԲ ռեզերվները առաջիկա ժամանակահատվածում կավելանան 8-10 միլիարդ դոլարով՝ պահուստային պահանջների փոփոխությունների և գանձապետարանի կողմից եվրոպարտատոմսերի թողարկման շնորհիվ։ Այնուամենայնիվ, ըստ բանկիրների տրամադրած տեղեկատվության այդ աճը կլինի ոչ թե հաջորդ շաբաթ, այլ աստիճանաբար», – գրված է Reuters-ի զեկույցում։

Էմմա Արդարյան

Share