Տնտեսական

Մհեր Փարվանյանը՝ ՀՀ տնտեսական վիճակի և դոլարի փոխարժեքի տատանումների մասին

«Փարվանյան» խորհրդատվական ընկերության տնօրեն Մհեր Փարվանյանը Հրապարակ TV-ի եթերում խոսել է հետպատերազմյան Հայաստանի տնտեսության վիճակից։

Մասնագետի գնահատմամբ՝ երկրի տնտեսական վիճակը բարդագույն է, իսկ ամանորից հետո վիճակն ավելի է բարդանալու։

«Պատերազմի տնտեսական հետևանքները դեռևս չենք զգում. միայն կորոնավիրուսի տնտեսական վնասներն ենք զգում, մինչդեռ 2021-ին կզգանք պատերազմի տնտեսական հետևանքները և դրանց առաջացրած բարդությունները», – ասում է Փարվանյանը։

Վերջին ժամանակներս մեծ աղմուկ է բարձրացրել դոլարի փոխարժեքը։ Արդյո՞ք մտահոգվելու առիթ ունենք. մասնագետը նկատում է՝ երկրում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում դա նվազագույնն է, որ կարող է մտահոգել մեզ։

Միջազգային արժութային շուկայում նման տատանումներ չեն նկատվում։ Մասնագետի դիտարկմամբ՝ դոլարի այսպիսի տատանումները հայկական երևույթ են։

«Մեր պես փոքր տնտեսություն ունեցող պետություններում ԿԲ-ի ճիշտ միջամտության դեպքում արտարժույթի կուրսը հնարավոր է կարգավորել», – Փարվանյանը կարծում է, որ ամանորից հետո համապատասխան միջոցառումներ իրականացնելու դեպքում փոխարժեքը կկարգավորվի։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև.

Share