Տնտեսական

Զարգացման ասիական բանկը զարգացող երկրներում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 0,3 տոկոսային կետով բարելավել է

Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) ընթացիկ տարում մայր ցամաքի զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումները բարելավել է -0,7 տոկոսից մինչեւ -0,4 տոկոս: Այս տվյալները բերած են այդ ֆինանսական կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին տարածված զեկույցում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում:

«Տնտեսական ակտիվությունը զարգացող Ասիայում, ըստ կանխատեսումների, այս տարի կկրճատվի 0,4 տոկոսով, նախքան 2021 թվականին կաճի 6,8 տոկոսով, քանի որ տարածաշրջանն ընթանում է դեպի վերականգնում կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից»,- նշված է հաշվետվության մեջ:

Սեպտեմբերին ԶԱԲ-ը կանխատեսել Էր ընթացիկ տարվա արդյունքներով այդ ցուցանիշի անկում 0,7 տոկոսի մակարդակում:

Եկող տարվա կանխատեսումը չի փոխվել: Ասիայի զարգացող պետությունների հեռանկարները բարելավվում են: Մասնավորապես, աճի կանխատեսումները բարձրացվել են ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի՝ տարածաշրջանի երկու խոշորագույն տնտեսությունների համար»,- նշել է բանկի գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադան:

Այսպես, ԶԱԲ-ն սպասում է 2020 թվականին Չինաստանի տնտեսության աճ 2,1 տոկոսի մակարդակում՝ ավելի վաղ նշված 1,8 տոկոսի փոխարեն: Թաիլանդի համար կանխատեսումը բարձրացվել է 0,8 տոկոսից մինչեւ 1,7 տոկոս, Վիետնամի համար՝ 1,8 տոկոսից մինչեւ 2,3 տկոս: Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազումը վերանայվել է -9 տոկոսից մինչեւ -8 տոկոս, Հոնկոնգի համար՝ -6,5 տոկոսից մինչեւ 5,5 տոկոս, Թաիլանդի համար՝ -8 տոկոսից մինչեւ -7,8 տոկոս: Միեւնույն ժամանակ փոքր-ինչ վատթարացված են անկման կանխատեսումներն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ինդոնեզիան, Մալայզիան եւ Ֆիլիպինները: Տարածաշրջանի պետությունների համար գնաճի մակարդակի կանխատեսումը ճշտված է 2,9 տոկոսից մինչեւ 2,8 տոկոս, հետեւում է փաստաթղթից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share