Բաժին. Տնտեսական

Հրանտ Բագրատյան. Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները

«Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները։ Այն ոչ միայն և ոչ այնքան պատերազմի և COVID-19-ի արդյունք է, այլև ՀՀ կառավարության և ԿԲ պոպուլիստական, անհեռատես

քաղաքականության։ Քանի տարի է ասում ենք, գլոբալ աշխարհում ճիշտ է ազգային արժույթի փոխանակարժեքի մշտական և սահուն իջեցումը (օրինակ, տարեկան 8-10 դրամով)։ Ու՞մ և ի՞նչի համար էր ՀՀ ԿԲ-ի վերջին 2.5 տարիների ընթացքում “կայունացրել” դրամը։ Բացատրությունը մեկն է. աչքակապություն և պոպուլիզմ։ Այս պայմաններում դրամի փոխանակարժեքը պարբերաբար գահավիժում է։ Մեր օրերի տնտեսական ճգնաժամի կվինտէսենցիան կրկին փոխանակարժեքն է։

  • Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ ԿԲ պահուստներ գահավիժեցին։ Միայն հոկտեմբերին դրանք նվազեցին 550 մլն դոլարով։
  • Ունենք արտահանման անկում։
  • Բանկերի վարկային պորտֆելում աճում է դոլարային վարկերի տեսակարար կշիռը։
  • Ավանդների դոլարիզացիայի բարձր մակարդակը։
  • Զուտ տրանսֆերտների անկումը։ Շարունակվում է միջոցների արտահոսքը երկրից։

Եվ կրկին ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում։ Կարճաժամկետ շրջանում նա պարտավոր է գոնե կապել դրամի (փողի) զանգվածը։ Բայց մենք ինչ-որ դամբուլային քաղաքականության ականատեսն ենք։

Պակաս կարևոր չէ նաև գործող կառավարության, պատերազմը պարտված, դավաճանաբար հողեր հանձնած վարչապետի և ՀՀ Նախագահի հրաժարականը», – ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Share