Տնտեսական

Աշխարհում նավթի պրոֆիցիտը 2021 թվականին կարող Է հասնել 0,6 մլրդ բարելի

Նավթի շուկան կարող է 2021 թվական մտնել 2019 թվականի վերջի մակարդակի նկատմամբ 625 միլիոն բարել պաշարների գերավելցուկով, պահանջարկի վերականգնման տեմպերը եղել են ավելի դանդաղ, քան գարնանն ակնկալվում էր: Այդ մասին ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ դեկտեմբերի հաշվետության մեջ:

ԷՄԳ-ում կարծում են, որ նավթի գլոբալ պահանջարկը կվերականգնվի ավելի դանդաղ, քան սպասվում էր ապրիլին, երբ ՕՊԷՔ+-ի երկրները համաձայնության եկան հանույթի կրճատման նոր մեխանիզմի շուրջը: Բացի դրանից, աճում է նավթի արտադրությունը Լիբիայում, այդ ծավալների համար նույնպես պահանջվում Է տեղ գտնել շուկայում: ԷՄԳ-ն 2021 թվականին նավթի գլոբալ պահանջարկի կանխատեսումը նվազեցրել է օրական 170 հազար բարելով՝ մինչեւ օրական 5,7 միլիոն բարել:

Կանխատեսման նվազեցումը, գործակալության տվյալներով՝ կապված Է ավիակերոսինի սպառման կտրուկ անկման հետ: Միեւնույն ժամանակ 2021 թվականին ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի համաշխարհային պահանջարկը կարող Է վերականգնվել մինչեւ մինչճգնաժամային մակարդակի 97 – 99 տոկոսը, ասված Է հաշվետվության մեջ: 2020 թվականի համար պահանջարկի կանխատեսումը ԷՄԳ-ում նույնպես վատթարացրել են՝ օրական 50 հազար բարելով: Այժմ սպասվում է, որ պահանջարկի անկումը կկազմի օրական 8,8 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share