Տնտեսական

2021թ․-ին ընդառաջ. Տնտեսական որոշ մարտահրավերներ՝ ընդհանուր գծերով

«Հրապարակը» գրում է՝ դժբախտաբար Հայաստանը այն  երկրներից է, ում համար 2020թ-ը առավել ծանր ընացք ունեցավ՝ լայնամասշտաբ կորոնավիրուսային վարակ, տնտեսության սառեցում՝ իր ծանր տնտեսական հետևանքներով, անյուհետև Արցախյան երկրորդ պատերազմ՝ իր  բազմաշերտ հետևանքներով։
Ստեղծված իրողությունների պայմաններում մարտահրավերները բազմաթիվ են և առնչվում են ազգային անվտանագության բոլոր բաղադրիչներին։

Տնտեսագետ, «Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Փարվանյանն առանձնացրել է տնտեսական մարտահրավերները՝ դրամի արժեզրկում, 2021թ․-ի բյուջետային ռիսկեր, տնտեսության անկման ռիսկեր։

Տնտեսագետի կարծիքով՝ վերոնշյալ մարտահրավները, ինչպես նաև դրանց հիմնավորումները ամբողջական չեն, սակայն բավարար են իրավիճակին գնահատական տալու համար։ Առկա մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ ընդհանուր գործոններից են՝ համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձով տեխնոկրատ կառավարության ստեղծումը և պրոֆեսիոնալ թիմերի ձևավորումը, դիվանագիտական հարաբերությունների ռազմավարական վերանայումները, ՀՀ սահմանների անձեռնմխելիության իրական երաշխիքների ապահովումը,  իրապես ազգային միասնության ձևավորումը։

Մասնագիտական դիտարկումներին ամբողջությամբ ծանոթանալու համար կարդացեք հոդվածն այստեղ։

Share