Տնտեսական

Հայկ Մնացականյան. Տնտեսության զարգացմանը էապես խոչընդոտում է քաղաքական դաշտի անորոշությունը

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը սոցցանցի իր էջում կարճ գրառմամբ անդրադարձել է տնտեսության վրա՝ քաղաքական վիճակի ազդեցությանը։

«Օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ ներկա պայմաններում և ժամանակաշրջանում տնտեսության զարգացմանը էապես խոչընդոտում է քաղաքական դաշտի անորոշությունը։

Կարծես բոլորս գտնվում էինք գնացքում և բոլորիս տրվել էր տոմս դեպի պայծառ ապագա և պարբերաբար վագոններում հայտարարվում էր աննախադեպ արագության մասին: Թեև գնացքի պատուհանները փակվել են, բայց ենթադրյալ շարժումից եզրակացնում ես, որ տեղից շատ քիչ ես շարժվել, ներկայում չես էլ շարժվում:
Աշխարհը արագ զարգանում է, իսկ գնացքի ուղևորները դեռ սպասում են վագոններում հայտարարության:

Տնտեսական գնացքի վերազինման, կառավարման մոտեցումների և մտածելակերպի արմատական փոփոխություն է անհրաժեշտ»

Share