Տնտեսական

ԵԱՏՀ-ն գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստման ավարտին սպասում է 2021 թվականի սկզբին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստաման ավարտին սպասում է 2021 թվականի սկզբին: Այդ մասին հայտարարել է ԵԱՏՀ-ի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այն (ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը) պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություններին համապատասխան: Եվ մենք հուսով ենք, որ, գուցե, մենք այն ստանանք 2020 թվականի վերջին: Բայց, ամենայն հավանականությամբ, մենք նախագիծը կստանանք արդեն 2021 թվականի սկզբին»,- ասել է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Նրա խոսքով, 2021 թվականի ընթացքում կարելի կլինի համաձայնեցնել պայմանագրի բոլոր դույթները եւ եւ այն ստորագրել 2022 թվականին:

«2021 թվական. դա համապատասխանում է գազի ընդհանուր շուկայի ծրագրին, որպեսզի 2021 թվականի ընթացքում մշակվեն այդ պայմանագրի դրույթները: Այդ թվում սակագների եւ գնագոյացման հարցերում ոչ խտրական մոտեցումների այդ նուրբ բաները. այդ թվում գազի պոմպամղման սակագները:

Եվ որպեսզի 2022 թվականին այդ պայմանագիրն ստորագրվի, կատարվեն բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը եւ գազի ընդհանուր շուկա ունենանք 2025 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Մյասնիովիչը: Ինչպես նշել է ԵԱՏՀ-ի ղեկավարը, գլխավոր հարցերից մեկը, որն անհրաժեշտ է համաձայնեցնել, գազի պոմպամղման սակագների հարցն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share