Տնտեսական

Nikkei. Համավարակի դեմ պայքարի համար աշխարհում արդեն ավելի քան 13 տրիլիոն դոլար Է ծախսվել

COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, դրա հետ կապված տնտեսական դժվարությունների հաղթահարման եւ բնակչության օգնության համար հատկացումների ընդհանուր գումարն աշխարհում այժմ գերազանցել է 13 տրիլիոն դոլարը: Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է ճապոնական Nikkei գործարար թերթը՝ վկայակոչելով իր փորձագետների հաշվարկները։

Այդ գումարը, թերթի տվյալներով՝ հաշի է առնում նաեւ համավարակի պայմաններում տնտեսության խթանման միջոցների՝ գրեթե 900 միլիարդ դոլարի՝ հենց նոր ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցված փաթեթը: Տնտեսության խթանման ավելի ու ավելի նոր ծրագրերի ընդունումը, նշում է «Նիկեյը», հանգեցնում է աշխարհի առաջատար երկրների պետական պարտքի ուռճացման: Փորձագետների հաշվարկներով՝ 2021 թվականին այն կհասնի նրանց միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 125 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share