Տնտեսական

Համաշխարհային բանկը 2021 թվականին Չինաստանի տնտեսության աճ Է կանխատեսել 7,9 տոկոսով

2021 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպերը կարող են կազմել 7,9 տոկոս: Այդ մասին հաղորդում են չինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի վերջին զեկույցը: Նրանում ասում է, որ, բանկի գնահատումներով, 2020 թվականին Չինաստանի տնտեսության աճը կկազմի շուրջ 2 տոկոս:

Սակայն այն բանի հետ կապված, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կտրուկ անկումից հետո տնտեսության վերականգնումն ընթանում է արագ տեմպերով, որոնք գերազանցում են սպասումները, 2021 թվականին դրանք կարող են բարձրանալ մինչեւ 7,9 տոկոս: Դա հնարավոր կդառնա կորոնավիրուսով վարակման բռնկումները կանխելու եւ վարակի դեմ պայքարելու արդյունավետ ռազմավարության շնորհիվ: Կանխատեսվում է նաեւ տնտեսության ակտիվության աճ՝ մասնավոր ներդրումների ընդլայնման եւ սպառման աճի հաշվին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share