Բաժին. Տնտեսական

Երեւանում Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները իրար կկապվեն

Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) և Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի:

Նոր ճանապարհահատվածը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ:

Ծրագրի իրականացմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը։

Share