Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար – նոյեմբերին արտահանումը Հայաստանում նվազել է 5.2%-ով

2020թ. հունվար-նոյեմբերին ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6 356.0 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 12.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,788.0 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2020թ. հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 2 284.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4 072.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 5.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 15.9%։

Share