Տնտեսական

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացնում է ապրանքների մակնշման ուղեցույցը

Ի ՞նչ է մակնշման համակարգը և ինչպե ՞ս է այն աշխատում.

Մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումը և շրջանառության ողջ ընթացքի վերահսկումը՝ արտադրությունից մինչև մանրածախ վաճառք: Համակարգը պահպանում է ապրանքի հետ կապված բոլոր գործառնությունների՝ արտադրության և ներմուծման, վաճառքի տարածքում տեղաբաշխման, իրացման, և շրջանառությունից հանելու մասին բոլոր տվյալները:

Ապրանքը մակնշվում է արտադրողի կամ ներմուծողի կողմից՝ պատվիրելով թվային DataMatrix ձևաչափի ծածկագրեր Ռուսաստանի Դաշնության «Честный ЗНАК» համակարգում: Ծածկագրեր անհրաժեշտ է պահանջել նախապես` նախքան ապրանքների արտահանումը կամ ներմուծումը:

Ծածկագրերը պետք է փակցվեն արտահանվող ապրանքի վրա` նախքան սահմանը հատելը: Սա նշանակում է, որ ապրանքը պետք է մակնշվի նախքան օրինական սահմանը հատելը:

  • Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա իր նույնականացման համարը (նույնացուցիչ):
  • Մատակարարման ողջ ընթացքում ամեն ապրանքի համար յուրաքանչյուր գործողություն գրանցվում է մակնշման համակարգում ՝ ըստ զույգի նույնացուցիչի:
  • Երբ ապրանքը վաճառվում է սպառողին, այդ ապրանքի նույնացուցիչը դուրս է հանվում համակարգից:
  • Յուրաքանչյուր նույնացուցիչի գոյատևումը փակ է. Այն սկսվում է արտադրության փուլում և ավարտվում է իրականացման արդյունքում, ուստի այդ ընթացքում փոխել նույնացուցիչը անհնար է:

DataMatrix ձևաչափի մակնշում.

Որպես մակնշման ծածկագիր ընտրվել է GS1 DataMatrix (օրինակը` ձախ կողմում)

DataMatrix – ը հավելյալ տվյալներով շտրիխ կոդ է. Այն կատարելապես ընթեռնելի է նույնիսկ այն դեպքում, երբ լինում է մասամբ վնասված: DataMatrix-ը կոմպակտ է և քիչ տեղ է զբաղեցնում փաթեթի վրա։ DataMatrix-ի օգնությամբ կարելի է կոդավորել մեծ քանակությամբ ինֆորմացիա:

Մակնշման ծածկագիրը ներառում է GTIN-ը, ապրանքի սերիական համարը և ստուգման ծածկագիրը:

GTIN (Global Trade Item Number) – 14 թվանշանային մակնշման ծածկագիր է, որը մշակվել է GS1 ասոցիացիայի կողմից: Սա իրենից ներկայացնում է վաճառողի ծածկագրի էլեկտրոնային տարբերակը և ուղեկցվում է մի շարք հատկանիշներով, որոնք արտադրողը պետք է պատրաստի ապրանքը բնութագրելու համար:

Անհատական ​​սերիական համարը – 13 նիշանոց թվային կամ այբբենական և թվային հաջորդականություն է և կարող է գեներացվել շրջանառության մասնակցի հաշվառման համակարգի միջոցով: Այն հատկացվում է յուրաքանչյուր ապրանքի համար և GTIN- ի հետ միասին ծառայում է որպես ապրանքի եզակի նույնացուցիչ:

Ստուգման ծածկագիրը (գաղտնագրման հաջորդականությունը կամ ծպտյալ պոչը) – յուրաքանչյուր DataMatrix- ի համար «էլեկտրոնային ստորագրություն» է, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքի իրացումը դրամարկղի միջոցով: Այն գեներացնում է մակնշման համակարգի օպերատորը՝ ծածկագրման տեխնոլոգիաների հիման վրա: Իր օգնությամբ ստուգվում է ծածկագիրի օրինականությունը:

Ինչպե ՞ս մակնշել ապրանքը ներմուծողի միջոցով.

  1. Արտահանողը ստանում է GTIN-ը GS1 Հայաստանի ներկայացուցչությունում: Հրահանգներին ծանոթացեք այստեղ (http://www.gs1am.org/node/18)
  2. Ներմուծողը գրանցվում է ՌԴ «Честный знак» համակարգում (հրահանգներին ծանոթացեք այստեղ` https://xn--80ajghhoc2aj1c8b.xn--p1ai/business/projects/footwear/)
  3. Ապրանքը ներմուծողի մանրամասն հրահանգները հասանելի են մակնշման և ապրանքի շրջանառության վերահսկման պետական «Честный ЗНАК» (https://честныйзнак.рф/business/projects/) ​​համակարգի պաշտոնական կայքում։
  1. Ներմուծողը ներմուծվող ապրանքների համար հայտեր է ներկայացնում մակնշման ծածկագրերի (DataMatrix) գեներացման համար։
  2. Մակնշման ծածկագրերը ստանալուց հետո ներմուծողը ցանկացած մատչելի եղանակով փոխանցում է դրանք արտահանողին:
  3. Արտահանողը փակցնում է մակնշման ծածկագրերը արտահանվող ապրանքի վրա՝ նախքան ՌԴ սահմանը հատելը։
    1. Ապրանքի մակնշման ծածկագիրը փակցվում է ապրանքի տուփի, պիտակի կամ բուն ապրանքի վրա (շրջանառության մասնակցի ընտրությամբ):
    2. Մակնշման ծածկագիրը փակցվում է հատուկ սարքավորումների միջոցով (հրահանգներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ http://www.r-id.ru/equipment/markirovka-obuvi/#ancor-007) կամ ձեռքով՝ կախված շրջանառության մասնակցի ունեցած սարքավորումներից:
  4. Այնուհետև ապրանքը ուղարկվում է ՌԴ:
  5. Ներմուծողը ապրանքները դնում է շրջանառության մեջ՝ ՌԴ «Честный знак» մակնշման համակարգում:

 

Share