Տնտեսական

Արկադի Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՀ գործընկերոջ հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հանդիպել է Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարութունյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցանք Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և այլ բնույթի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել շփումները՝ ընթացիկ հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությամբ»,- հայտնում է Խաչատրյանը։

Share