Տնտեսական

TUMO Labs-ը և ՀԱԱՀ-ը համատեղ պիլոտային կրթական ծրագրով տեխնոլոգիաները կիրառելու են գյուղատնտեսական ոլորտում

TUMO Labs-ը 2021-ը սկսել է նոր համագործակցությամբ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախագիծն արդեն մեկնարկել է. գյուղատնտեսական ոլորտը կամաց-կամաց թվայնացվում է։ Ծրագիրն իրենից ենթադրում է տեխնոլոգիական նորարարությունների միջոցով գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորություն։

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողները մեկ ամիս տևող պիլոտային ծրագրի ընթացքում ստեղծելու են փոքր IoT սարք և բույսերի աճի կառավարման համակարգ, որը սենսորների օգնությամբ կորոշի հողի խոնավության աստիճանը և ըստ անհրաժեշտության՝ ավտոմատ կերպով կջրի այն։

Այս ամենի համար ուսանողներն օգտագործելու են Arduino, C և C++ ծրագրավորման լեզուները։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share