Տնտեսական

2020-ին Չինաստանի ՀՆԱ-ի աճը գերազանցել Է սպասումները

2020 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելացել է 2,3 տոկոսով՝ կարողանալով վերականգնվել կտրուկ անկումից հետո, որը գրանցվել Էր անցյալ տարվա առաջին եռամսյակում:

Տնտեսական աճի տեմպերը նվազագույնն են եղել ավելի քան չորս տասնամյակ: Այնուամենայնիվ, Չինաստանը, հավանաբար, միակն է համաշխարհային խոշոր տնտեսություններից, որոնք 2020 թվականին աճ են ցուցաբերել COVID-19-ի համավարակի ֆոնին: Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն անցյալ շաբաթ կրճատվել է 3,6 տոկոսով, եվրոգոտունը՝ 7,4 տոկոսով, գլոբալ ՀՆԱ-ն՝ 4,3 տոկոսով:

Չինաստանի ՀՆԱ-ի աճը 2020 թվականի չորրորդ եռամսյակում կտրուկ ավելացել է 6,5 տոկոսով, վկայում են ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության (ՊՎՎ) տվյալները: Այսպիսով, աճի տեմպերը տարվա վերջին վերադարձել է նախաճգնաժամային մակարդակին: Անցյալ տարվա առաջին եռամսյակում ՉԺՀ-ի ՀՆԱ-ն ընկել է ռեկորդային 6,8 տոկոսով, երկրորդում եւ երրորդում համապատասխանաբար ավելացել է 3,2 եւ 4,9 տոկոսով: Փորձագետները, որոնք մասնակցել են The Wall Street Journal-ի անցկացրած հարցմանը, հոկտեմբեր-դեկտեմբերին չինական ՀՆԱ-ի աճ են կանխատեսել միջին հաշվով 6 տոկոսով, ամբողջ տարվա արդյունքներով՝ 2,2 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share