Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,990.5 մլն կՎտ ժամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.8%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 4.8%-ով և կազմեռլ 2,854.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 25.4%-ով և կազմել 1,661.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 29.2%-ով և կազմել 2,453.8 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրությունն աճել է 37.9%-ով և կազմել 1.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 56.5%-ով և կազմել 19.4 մլն կՎտ ժամ։

Share