Տնտեսական

Բութքեմփ և աքսելերացիոն ծրագրեր՝ կին ձեռներեցների համար

Մեկնարկել են «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» Բութքեմփ և Աքսելերացիոն ծրագրերը:

Ծրագրերին մասնակցում են ձեռներեց կանայք, որոնք ցանկանում են հիմնել ընկերություններ կամ կին հիմնադիրներ և ղեկավարներ ունեցող ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արտադրության ոլորտներում։

Հայտերի ուսումնասիրության արդյունքում բութքեմփի մասնակցության համար ընտրվել է 160 կին մասնակից, իսկ աքսելերացիոն ծրագրի համար՝ 50 կազմակերպություն:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում:

Ծրագիրն իրականացվում է ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի» աջակցությամբ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share