Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 77.6%-ով

ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6.7 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձականագրվել է արտադրության կրճատում 77.6%-ով։

Միևնույն ժամանակ, գործվածքների արտադրությունն աճել է 3.2 անգամ և կազմել 13.4 տոննա, զուգագուլպաների արտադրությունն աճել է 0.2%-ով և կազմել 18,824.8 հազար զույգ։ Ջեմպերներ, պուլովերներ, ժակետներ, բաճկոնակների և այլ տրիկոտաժե կամ գործած արտադրատեսակների արտադրությունն աճել է 37.4%-ով և կազմել 7,759.7 հազար հատ։

Share