Բաժին. Տնտեսական

Գիտության դերը գլոբալ խնդիրների լուծման մեջ – համաշխարհային սոց․ հարցում

Մեր մոլորակի բնակիչների 77%-ը հույս ունի, որ գիտության զարգացումը կկարողանա լուծել մարդկության առջև ծառացած շատ գլոբալ խնդիրներ։  Ընդ որում՝ 90%-ը համոզված է, որ բիզնեսը պետք է համակարգված կերպով ներդրումներ կատարի գիտության մեջ՝ արտադրանքի որակը բարելավելու և աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Այսպիսին են «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության համար Povaddo  ծառայության կողմից իրականացված գլոբալ սոց․ հարցման հետազոտության արդյունքները։

Հարցվածների կարծիքը հաստատում են նաև ՄԱԿ-ի և մասնագիտացած կազմակերպությունների  հիմնարար փաստաթղթերը։ ԻՆչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ «Դեպի 2030» զեկույցում՝ գիտությունն անմիջականորեն ազդում է ՄԱԿ-ի կողմից ընդունված՝ մարդկության կայուն զարգացման բոլոր՝ 17 Նպատակների վրա։

«Գիտությունը ճակատագրական նշանակություն ունի կայուն զարգացման կարևորագույն խնդիրների լուծման համար։ Այն նոր մոտեցումների համար հիմքեր, լուծումներ ու տեխնոլոգիաներ է ստեղծում, որոնք թույլ են տալիս հայտնաբերել, պարզաբանել ու լուծել տեղային ու գլոբալ խնդիրներ։ Գիտությունը գտնում է պատասխաններ, որոնք հնարավոր է ստուգել ու կրկնել, և այդպիսով հիմք է ստեղծում լուծումների ընդունման ու փոխազդեցության արդյունավետ գնահատման համար»,- նշված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի զեկույցում։

Ճիշտ է, չնայած գիտության նկատմամբ դրական վերաբերմունքին, հարցվածների գրեթե կեսը (47%) գտնում է, որ հասարակությունը դեռևս թերագնահատում է գիտւթյան կարևորությունը։ Եվ համեմատաբար քիչ հարցվածներ (51%) կարծում են, որ պետությունը բավականաչափ գիտական տարրեր է ներգրավում հավասարակշռված պետական որոշումներ կայացնելու համար։

«Գիտությունը կարող է օգնել զգալի հաջողությունների հասնել աշխարհի լրջագույն խնդիրները լուծելու մեր համընդհանուր ջանքերում։ Ցավոք, պետությունն ու հասարակությունն ինքնին դեռ չեն գիտակցում գիտության ամբողջ պոտենցիալը։ Գիտական փաստերը պետք է առաջնահերթություն ստանան պետական քաղաքականության մշակման գործընթացում գաղափարախոսության, պոպուլիզմի ու անհիմն համոզմունքների նկատմամբ»,- համոզված է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության Ռազմավարական ու գիտական կոմունիկացիաների գծով փոխնախագահ, դոկտոր Մոյրա Գիլքրիստը։

Միևնույն ժամանակ, գլոբալ սոց․ հարցման կարևոր արդյունքներից է այն, որ հարցվածների գրեթե կեսը խոստովանել է, որ իրենց համար դժվար է գիտական նորարարությունների ու հետազոտություններ վերաբերյալ վստահելի տեղեկատվության հասանելիություն ստանալ։

«Այս փաստն անհանգստության տեղիք է տալիս։ Երբ կա վստահելի գիտական տեղեկատվության պակաս, ապատեղեկատվություն, անհիմն ենթադրություններն ու ասեկոսեները սկսում են մեծ դեր խաղալ և զգալիորեն նվազեցնում են հիմնավորված որոշումներ ընդունելու՝ մարդկանց ունակությունը», նախազգուշացնում է դոկտոր Մոյրա Գիլքրիստը։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ում հայտարարեցին, որ ընկերությունում այժմ մասշտաբային փոխակերպում է տեղի ունենում գիտա-տեխնիկական ընկերություն դառնալու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել անծուխ ապագա՝ ապագա առանց սիգարետ։ Ընկերության կանխագուշակմամբ՝ ճիշտ նորմատիվ առաջընթացի ու քաղաքացիական հասարակության աջակցությամբ այս նպատակին շատ երկրներում հնարավոր կլինի հասնել 10-15 տարվա ընթացքում։

Հենց այս փոխակերպման շրջանակներում էլ ընկերությունը ակտիվ կերպով զարկ է տվել աշխարհում սեփական գիտատեխնիկական կենտրոնների ստեղծմանը։ Շվեյցարիայում և Սինգապուրում այսպիսի կենտրոններ հիմնելուց հետո 2018թ․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը Հայաստանում ստեղծեց երրորդ՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնը՝ բարձր գնահատելով երկրի գիտական հարուստ ժառանգությունը և տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալը։

Ներկայումս PMI Science-ը համագործակցում է հայաստանյան մի շարք հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Գիտական և տեխնոլոգիական Էկոհամակարգի զարգացման շրջանակում ցուցաբերվում է աջակցություն մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային Ինժեներիայի և Տվյալագիտության ոլորտներում։ Երկու տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 55 ուսանողների։

Ամեն տարի կազմակերպոթյունն ընտրում է տասը ասպիրանտի, որոնց ամսական թոշակ է տրամադրվում 364.000 դրամի չափով։ Միաժամանակ, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն և հետազոտություններ են իրականացնում հետևյալ ուղղություններով՝  նյութագիտություն, տվյալների վերծանում, տվյալների կառավարում, էլեկտրական ինժեներություն, Էլեկտրոնիկայի կառավարման համակարգեր, մոդելավորում, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա։ Գիտահետազոտական կենտրոնն այժմ գտնվում է Հայաստանում տեխնոլոգիական և գիտական կրթության սրտում՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում։ Կառույցն ունի ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, ինչը մեկ հարկի տակ կհյուրընկալի համապատասխան ուղղությունների ուսանողներին և դասախոսներին։

Share