Տնտեսական

Հարավային Կորեայի ՀՆԱ-ն վատագույն նվազումն Է արձանագրել ավելի քան 20 տարվա ընթացքում

Հարավային Կորեայի ՀՆԱ-ն 2020 թվականին ընկել է 1 տոկոսով. դա ցուցանիշի վատագույն դինամիկան է 1998 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր: Այդ մասին վկայում են երկրի Կենտրոնական բանկի նախնական տվյալները: Տնտեսությունը վերադարձել է 2020 թվականի երրորդ եռամսյակի աճին՝ երկրորդ եռամսյակի կտրուկ անկումից հետո, սակայն տարվա վերջին իմպուլսը կորցրել է COVID-19-ի հիվանդացության նոր ալիքի ֆոնին:

Հարավային Կորեայի ՀՆԱ-ն հոկտեմբեր-դեկտեմբերին նախորդ եռամսյակի համեմատությամբ 1,1 տոկոսով ավելացել է հուլիս-սեպտեմբերին 2,1 տոկոսով կտրուկ աճից հետո: Փորձագետները միջին հաշվով 7 տոկոսով ՀՆԱ-ի աճ Էին սպասում չորրորդ եռամսյակում: 2020 թվականի վերջին եռամսյակում մասնավոր սպառումը կրճատվել է 1,7 տոկոսով՝ նախորդ երեք ամսվա համեմատությամբ, պետական ծախսերը՝ 0,4 տոկոսով:

Այդուհանդերձ, բիզնեսի կապիտալի ներդրումն ավելացել է 1,4 տոկոսով, արտահանումն աճել է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 2,1 տոկոսով: Հարավային Կորեայի ՀՆԱ-ի ծավալը տարեկան արտահայտությամբ չորրորդ եռամսյակում նվազել է 1,4 տոկոսով՝ երրորդ եռամսյակում 1,1 տոկոսով նվազելուց հետո: Վերլուծաբանները ՀՆԱ-ի անկում են կանխատեսել 1,7 տոկոսով: Հարավկորեական ԿԲ-ի կանխատեսման համաձայն, երկրի ՀՆԱ-ն 2021 թվականին կավելանա 3 տոկոսով, հաղորդել է «Ինտերաքս»-ը:

Share