Տնտեսական

Դուբայը խստացրել է զբոսաշրջիկների համար սահմանափակումները

Դուբայի ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեն հայտարարել է օտարերկրացիների մուտքի արձանագրության փոփոխությունների մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TourDom.ru-ն՝ վկայակոչելով Էմիրության կառավարության մեդիաօֆիսը:

Նոր կանոնները գործողության մեջ կմտնեն հունվարի 31-ից եւ կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել ռուսաստանցի առանձին զբոսաշրջիկների, հատկապես տարածաշրջաններից հանգստի ուղեւորվող անձանց համար:

Դուբայ թռչելու համար հարկ կլինի ներկայացնել կորոնավիրուսի բացասական արդյունքներով ՊՇՌ-թեստ, որոնք արվել են ուղեւորությունից առավելագույնը 72 ժամ առաջ այն դեպքում, երբ ավելի վաղ դրան չորս օր Էր տրվում:

Պահանջը գործելու է բոլոր երկրներից ժամանողների համար, բացառությամբ բրիտանացիների, որոնց մուտքն Էմիրություն ժամանակավորապես արգելված Է:

Բացի այդ, առաջվա պես, ժամանելուց հետո ուղեւորները պետք է տեղակայեն հատուկ շարժական հավելվածներ, ինչպես նաեւ կրկնակի անալիզ հանձնեն, որոնց արդյունքներին սպասելիս զբոսաշրջիկներն ինքնամեկուսացման մեջ պետք է գտնվեն հյուրանոցում կամ հարկաբաժիններում: Իսկ եթե պարզվի, որ այն դրական Է, ապա զբոսաշրջիկը պետք է կարանտինի ենթարկվի առնվազն տասն օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share