Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով

2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրան, առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում։

Այսպես, հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.9%-ով, շինարարությունը նվազել է 9.5%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 14.0%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 14.7%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.4%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2 070 286.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2 858 057.8 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1 708 450.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 413 830.9 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 819 311.9 դրամ։

Share