Տնտեսական

Չեխիայի տնտեսությունը 2020 թվականին ռեկորդային անկում Է ապրել

2020 թվականին Չեխիայի տնտեսության անկումը ռեկորդային է եղել հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել է Չեխիայի վիճակագրական վարչությունը:

Երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատությամբ 5,6 տոկոսով նվազել Է: Մինչ այդ սույն ցուցանշը վեց տարվա ընթացքում անընդմեջ աճել Է: Տնտեսական անկումը, վիճակագրական գերատեսչության համաձայն՝ կապված է այն խիստ սահմանափակումների հետ, որոնք Չեխիայում ընդունվել են կորոնավիրուսի տարածման պատճառով:

Համավարակը եւ դրա պատճառով 2020 թվականի մարտից հանրապետությունում գործող սահմանափակումները հանգեցրել են բնակչության ծախսերի կրճատման, արտադրության եւ առեւտրի ոլորտում շահույթի անկման, ռեստորանա-հյուրանոցային եւ տուրիստական գործունեության, ինչպես նաեւ կենցաղային եւ արդյունաբերական շինարարության տեմպերի դադարեցման. Խոշոր վնասներ են կրել տրանսպորտային ձեռնարկությունները, ներառյալ ավիաընկերությունները: Բացի դրանից, անցյալ տարվա առաջին կեսին համաշխարհային շուկայում կտրուկ կրճատվել է չեխական ապրանքների պահանջարկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share