Տնտեսական

Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը

Air Arabia ավիաընկերությունը  փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Share