Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 1.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 85,300.9 տոննա միս։ 2019թ. ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.5%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 2.0%-ով և կազմել 16,548.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունն աճել է 16.9%-ով և կազմել 3,252.0 տոննա։

Share