Բաժին. Տնտեսական

2021թ. հունվարին Հայաստանում արտահանումը նվազել է 11.3%-ով

2021թ. հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 403.9 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 16.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 90.7 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվարին Հայաստանն արտահանել է 156.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 247.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 11.3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 20%։

Share