Տնտեսական

2020 թվականին Չեխիան գրանցել է իր պատմության մեջ ՀՆԱ-ի խոշորագույն անկումը

Չեխիայի տնտեսության անկումը կորոնավիուսի համավարակի հարուցած սահմանափակումների պատճառով 2020 թվականին կազմել է 5,6 տոկոս եւ դարձել խոշորագույնը 1993 թվականի հունվարի 1-ին կազմավորված հանրապետության պատմության մեջ: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել է Չեխիայի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի վիճակագրական վարչությունը:

Համավարակի պատճառով սահմանափակումներն առավել բացասականորեն են անդրադարձել հյուրանոցային եւ տուրիստական ճյուղերում, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտում: Արձանագրվել է արտադրության անկում, քանի որ երկրի արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը կանգնեցվել Էր համավարակի առաջին ալիքի ժամանակ:

Հանրապետության բնակիչները ֆինանսական իրադրության վատթարացման երկյուղների պատճառով կրճատել են ծախսերը, ինչը բացասաբար է անդրադարձել սպառողական պահանջարկի վրա: Նվազել է նաեւ ներդրումային ակտիվությունը: Չեխիայի իշխանություններն ավելի վաղ գործատուներին պարտավորեցրել են աշխատակիցների կորոնավիրուսի թեստավորում կատարել: Կազմակերպությունները եւ ձեռնարկությունները, որոնք թեստավորում չեն կատարի, կտուգանվեն մինչեւ 500 հազար կրոնի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share