Գերմանիայում հունվարին գարեջրի վաճառքների կրճատումն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 27 տոկոս: Մարտի 2-ին այս տվյալները հայտնել է ԳԴՀ-ի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
«Դա պատմական անկում Է, որը Գերմանիայի գարեջրագործական ճյուղը տակավին չի իմացել»,- արձանագրել է Գերմանիայի գարեջրագործների միության (DBB) գլխավոր տնօրեն Հոլգեր Այխելեն:
Նրա խոսքով՝ երկրում գործող կարանտինային սահմանափակումներն ամենից առաջ ազդել են ոչ մեծ գարեջրագործարանների վրա, որոնք իրենց գործունեության մեջ խիստ կախված են զանազան զանգվածային միջոցառումներից:
Ընդամենը հունվարին վաճառվել է մոտավորապես 4,7 միլիոն հեկտոլիտր (հավասար է 100 լիտրի) փրփրրուն ըմպելիք:
Ավելի վաղ DBB-ը հայտնել Է, որ գերմանացի գարեջուր արատդրողները համավարկի ֆոնին մտցված սահմանափակումների պատճառով հարկադրված են եղել օգտահանելու ժամկետանց պիտանիությամբ միլիոնավոր լիտրերով արտադրանք:
Գերմանացի գարեջրագործները 2020 թվականին վաճառել են 8,7 միլիարդ լիտր սեփական արտադրանք: Դա 5,5 տոկոսով կամ 508 միլիոն լիտրով պակաս Է, քան 2019 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: