Տնտեսական

Ֆրանսիան հաղթահարել է ռեցեսիան եւ ակնկալում Է ՀՆԱ-ի աճ 5 տոկոսի մակարդակում

Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող է կազմել 5 տոկոսից ոչ պակաս: Մարտի 9-ին France Info ռադիոկայանի եթերում այս կանխատեսումը հնչեցրել է Կենտրոնական բանկի նախագահ Ֆրանսուա Վիլերուա դը Գալիոն:

«Իրադրությունը ներկայումս բարելավվում Է: Մենք տակավին դուրս չենք եկել մինչհամաճարակային ցուցանիշների մակարդակ, սակայն կարելի է համարել, որ ռեցեսիան արդեն անցայլում Է»,- հայտաարել է նա: «Ֆրանսիան անցավ զարգացման տեմպերի շատ կտրուկ անկման շրջանը եւ այժմ դուրս է եկել մինչհամաճարակային մակարդակի նկատմամբ ՀՆԱ-ի մոտավորապես հինգտոկոսանոց աճի մակարդակ: Այժմ սկսվում է երկրորդ փուլը, որը, մեր կարծիքով, կտեւի մոտավորապես մեկ տարի եւ կբնորոշվի ցուցանիշների աստիճանական, թեեւ դանդաղ բարելավմամբ»,- հավաստիացրել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարը:

«Մեր կանխատեսմամբ՝ Ֆրանսիայի տնտեսական աճը 2021 թվականին դուրս կգա առնվազն 5 տոկոսի մակարդակ եւ կդառնա ամենաբարձրերից մեկը Եվրոպայում՝ զգալիորեն գերազանցելով միջին ցուցանիշը: Միեւնույն ժամանակ դա կլինի Ֆրանսիայի տնտեսության ամենաուժեղ աճը գրեթե 50 տարվա ընթացքում, այսինքն՝ 1973 թվականից ի վեր»,- կարծում է դը Գալիոն: Նա հիշեցրել է Ֆրանսիայի տնտեսական ակտիվացման զարգացման երկու ոչ վաղուցվա շրջանների մասին:

«Առաջինը , եւ շատ ուժգինը, տեղի է ունեցել անցյալ տարվա ամռանը կարանտինի վերացումից հետո. այն ժամանակ Ֆրանսիայի ցուցանիշների աճը եղել է ամենազգալին Եվրոպայում: Ակտիվացման երկրորդ բուռն աճը դիտվել է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ բացվեցին խանութները կարանտինի երկրորդ փուլից հետո»,- ճշտել է «Բանկ դը Ֆրանսի» նախագահը՝ դա համարելով վաճառքների լագավույն շրջանը երկրի պատմության մեջ: Ինչպես փետրվարի վերջին հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee), համավարակի հարուցած տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրեցին 8,2 տոկոսով Ֆրանսիայի ՀՆԱ-ի անկման: Ավելի վաղ ինստիտուտը ենթադրում Էր, որ այդ ցուցանիշի նվազումը կկազմի 8,3 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share