Բաժին. Տնտեսական

2021թ. հունվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 23,198.0 տոննա հաց։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.2%-ով։

Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը նվազել է 12.1%-ով և կազմել 11,119.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 19.5%-ով և կազմռլ 83 տոննա։ Տորթերի, հրուշակների և հրուշակեղենի արտադրությունը նվազել է 9.5%-ով և կազմել 674.6 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունը նվազել է 23%-ով և կազմել 302.3 տոննա։

Share